Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թուրինջը կանխում է ճարպակալումը. 1in.am

Թուրինջը կանխում է ճարպակալումը. 1in.am

Թուրինջը կանխում է ճարպակալումը։ Դրական ազդեցությունը գրանցվում է նյութափոխանակության բարելավման շնորհիվ: Ամերիկացի ուսումնասիրողների հրապարակած եզրակացությունները գիտականորեն հիմնավորում են շատ դիետաներում թուրինջի և դրա հյութի ներառումը, գրում է nature.health-ua.org-ը: Թուրինջի հյութի մեջ շատ ակտիվ միացություններ կան, որոնք կարող են ուղղակիորեն ազդել մետաբոլիզմի վրա, ենթադրում են Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ուսումնասիրողները: Նարինգենինը, որը պարունակվում է թուրինջում, կենսաբանորեն ակտիվ միացություն է, որn ավելորդ քաշից ազատվելու գործում մեծ դեր է կատարում: Նարինգենինի կիրառմամբ մկների վրա կատարված ուսումնասիրությունn օգնել է կենդանիների մարմնի ծավալը նվազեցնել 18%-ով՝ նվազեցնելով գլյուկոզայի, ինսուլինի և տրիացիլգլիցերիդների մակարդակը: «Թուրինջի հյութը նվազեցրել է շաքարախտի ցուցանիշները»,- հայտնել են ուսումնասիրության հեղինակները, ովքեր պատրաստվում են հետագայում նարինգենինը կիրառել որպես այլընտրանք արդեն գործող դեղորայքին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. libertatea.ro
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ